|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արմավիրի մարզի Ջանֆիդա-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում հուլիսի 26-ի ուշ երեկոյան, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Mercedes ML-320 մակնիշի 20 ԼՏ 960 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Անդրանիկ Այվազյան) վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ 10-ամյա Ֆիրդուս Լյուդվիկյանին: Վերջինս Արմավիր քաղաքի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: