կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-12 13:47
Հասարակություն

Չպատվաստվելու պատճառով 2 տարեկան երեխան մահից է փրկվել

Չպատվաստվելու պատճառով 2 տարեկան երեխան մահից է փրկվել

Պատվաստումների շնորհիվ 2000 թվականից հետո Հայաստանում դիֆտերիայի, պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի, փայտացման դեպքեր չեն եղել, իսկ խոզուկը, կապույտ հազը գրանցվում են եզակի դեպքերում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

 

Yerkir.am-ի հարցին, թե` ի՞նչ խորհուրդ կտաք այն ծնողներին, ովքեր կամովին հրաժարվում են իրենց երեխաներին պատվաստելուց, Գ. Սահակյանը պատասխանեց. «Պետք է ընդունել, որ պատվաստումը ոչ միայն պատվաստվող անձին է պաշտպանում, այլև շրջակա միջավայրին: Եթե տվյալ խմբի 90 տոկոսը պատվաստվում է, ապա հարուցիչը շրջանառելու տեղ չունի: Բայց պատկերացրեք, եթե չպատվաստվածների բանակը մեծանա, ապա հարուցչի համար գոյատևելու պայմաններ կստեղծվեն»:

 

Գ. Սահակյանը նշեց նաև, որ Հայաստանին մոտ գտնվող պետություններում, օրինակ` Սիրայում, Վրաստանում, Ռուսաստանում դիֆտերիայի, կարմրուկի, պոլիոմիելիտի բռնկումներ եղել են վերջին շրջանում: Եվ եթե պատվաստածների թիվը նվազի, օրինակ` մինչև 60 տոկոս, ապա այդ հիվանդությունները կվերադառնան Հայաստան:

 

Ի դեպ, Yerkir.am-ին Գայանե Սահակյանն օրինակ բերեց մի դեպք, որ 16-րդ պոլիկլինիկայում հաշվառված 2 տարեկան բալիկը ծանր մենինգիտի հետևանքով հազիվ է մահից փրկվել, սակայն ձեռք է բերել հաշմանդամություն, ունի մտավոր թերզարգացածության խնդիր: Իսկ դրա պատճառը եղել է այն, որ ծնողը հրաժարվել է հնգավալենտ պատվաստումից:

 

Նա նշեց նաև, որ սոցիալական ցանցերում նման հարցեր բարձրացնելն ու պատվաստումներից հրաժարվելու տեսակետներ տարածելն ուղղակի հասարակության դեմ գործել է նշանակում:

 

Ա.Կ.

) )