|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Էգեյան ծովում` թուրքական Իզմիր քաղաքի մոտակայքում խորտակվել է 200 ուղեւոր տեղափոխող մի ջերմանավ: Ըստ «Նովոստի» գործակալության` տուժածներ չկան:
Ղեկի կառավարման հետ կապված խնդիրների հետեւանքով նավը բախվել է ծովային լուսասյանը անմիջապես նավահանգստից դուրս գալիս, ինչի հետեւանքով քթային մասում անցք է բացվել, եւ նավը սկսել է լցվել ջրով: Նավապետը հետ է դարձրել նավը, որն արդեն կիսով չափ ջրում է եղել: Ուղեւորների շրջանում խուճապ է սկսվել, սակայն բախման, ապա տարհանման ժամանակ ոչ ոք չի տուժել: