|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով թուրքական դրոշով բեռնափոխադրող Kafkametler նավը, որն ուղեւորվում էր Իզմիր, սկսել է շեղվել և խորտակվել՝ բախվելով ջրի պատնեշին: Անձնակազմի 12 անդամների հետ, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են, կապ դեռ չի հաստատվել։ Առափնյա պահպանությունը, ռազմածովային նավատորմը, ԱԻՆ-ն ոը այլ գերատեսչություններ սպասման մեջ են: Եղանակային պայմանների բարելավվելուն պես կսկսվեն որոնողափրկարարական աշխատանքները»,- ասել է նախարարը X սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր էջում հրապարակված տեսաուղերձում։
Հայտնի է, որ թուրքական բեռնատար նավը Կրասնոդարի երկրամասի Թեմրյուկ նավահանգստից ուղեւորվում էր Իզմիրի թուրքական Ալիագա նավահանգիստ։