|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Իրանական գազային ազգային ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ Սիրիայի եւ Իրաքի գործընկերների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել գազամուղի նոր ճյուղ կառուցելու վերաբերյալ, որը հնարավորություն կտա ավելացնել իրանական գազի արտահանումը. տեղեկացնում է Reuters-ը:
«Այդ պայմանագիրը ստորագրվելու է հուլիսի 25-ին»,- կիսապաշտոնական զրույցում տեղական ԶԼՄ-ներին հայտնել է ընկերության ղեկավար Ջավադ Օջին: Նա հավելել է, որ «իրանական գազը Սիրիա կհասնի Իրաքով, իր հերթին, Սիրիան պատրաստ է օրական 20-25 մլն խոր. մ գազ ձեռք բերել»:
Գործարքի արժեքը 10 մլրդ դոլար է, նախագիծն իրականացվելու է 3-5 տարում:
Ըստ Օջիի` Իրանում օրական արդյունահանվում է 600 մլն խոր. մ գազ, որից 37 մլն-ը արտահանվում է: Ծրագրվում է, որ Հարավային Պարս հանքավայրում նախատեսված աշխատանքների ավարտից հետո երկրի արտադրական հզորությունը կավելանա մինչեւ 1,2 մլրդ խոր. մ, որից կարտահանվի 250 մլն-ը: