|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ընդամենը մի քանի ամիս անց մարդկությունը կարող է բախվել «բիբլիական մասշտաբի» սովի. ըստ Yerkir.am-ի` հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլին` անհրաժեշտություն համարելով համաշխարհային պարենային անվտանգության ապահովումը:
«Covid-19-ը ոչ միայն համայն մարդկության առողջության սպառնալիք է, այլ նաև` հումանիտար աղետ: Հակամարտությունների գոտիներում բնակվող միլիոնավոր մարդիկ կարող են հայտնվել սովի առջև»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Որպեսզի զանգվածային սով չսկսվի, Բիզլին կոչ է արել բոլոր երկրներին` գործել հենց այսօրվանից` ապահովելով հասանելիություն, թույլ չտալով ֆինանասավորման ու առևտրի խափանումներ:
ՄԱԿ-ի տվյալներով` ամեն օր աշխարհում սովից տառապում է 821 միլիոն մարդ, իսկ կորոնավիրուսի պատճառով այդ թիվը կարող է ավելանալ 130 միլիոնով: