կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-20 15:05
Քաղաքական

Մեր թիվ մեկ խնդիրը "գյալաջին" չէ

Մեր թիվ մեկ խնդիրը "գյալաջին" չէ

Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը ո'չ ՀԱԿ-ի եւ ո'չ էլ իշխանության «գյալաջին» չէ: Շատ ավելի կարեւոր հարցեր կան, եւ դրանք վերաբերում են երկրի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական եւ արտաքին քաղաքական մարտահրավերներին. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա վստահ է` երկխոսության նպատակն իշխանություն ունենալը եւ դա պահելն է, իսկ դա մեր հասարակության հետ որեւէ առնչություն չունի:

ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանն էլ նշեց, թե սկսված գործընթացը կարեւորագույն քաղաքական մշակույթ է սերմանում մեր երկրում: «Այն ներուժը, որն առկա է մեր երկրում, ոչ թե կբերի առճակատումների, այլ դրա շնորհիվ կիրականացվեն ծրագրեր` ի շահ պետության եւ ժողովրդի»,- ասաց նա:

 

Արծվիկ Մինասյանն էլ հակադարձեց. «Ամուսնացեք, բաժանվեք, երկխոսեք, ինչ ուզում եք արեք, բայց որեւէ մեկին իրավունք տրված չէ, անտեսելով ժողովրդի լայն զանգվածներին, երկխոսել եւ ինչ-որ բան պայմանավորվել»:

 

Անդրադառնալով հարցին, թե որը բանակցության համար ավելի չեզոք գոտի կհամարվեր, Գագիկ Մինասյանը հարցադրումն անլուրջ համարեց, իսկ Արծվիկ Մինասյանը կատակեց. «Դաշնակցության գրասենյակում թող երկխոսեն»: