կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-19 10:33
Առանց Կատեգորիա

ԱՌԱՎՈՏ. ՀԱԿ-ը սկսեց "գյալաջին"

ԱՌԱՎՈՏ. ՀԱԿ-ը սկսեց "գյալաջին"

Ընդդիմադիր գործիչ Կարապետ Ռուբինյանի դիտարկմամբ` այս երկխոսությունը «մեր պատմության մեջ կմնա որպես զավեշտ»: Ինչո՞ւ զավեշտ, չէ՞ որ դա ոմանք քաղաքական նոր մշակույթ են գնահատում:

«Աստված հեռու պահի այդպիսի մշակույթից, որովհետեւ ես ոչ մի տրամաբանություն այդ երկխոսության մեջ չեմ տեսնում»,- հակադարձեց Ռուբինյանն ու հավելեց, թե խոսող կողմերից եւ ոչ մեկը հասարակության հետ անկեղծ չէ, ինչի վկայությունը, ի դեպ, փակ դռների հետեւում` հասարակությունից թաքուն, երկխոսելու փաստն է:

«Նման երկխոսություններ Հայաստանում երբեւէ չեն եղել, եւ չեմ կարծում, որ դա քաղաքական մշակույթի տարր է պարունակում: Սա արտառոց երեւույթ է, որը ես ֆեյսբուքյան իմ ընկերների շրջանում անվանում եմ գժանոց: Այդ երկխոսությունը հասարակության հետ առնչություն չունի, քաղաքական իրական շահերի հետ առնչություններ չունի: Սա մի արտառոց երեւույթ է, տեսնենք` ինչով կավարտվի»,- հայտարարեց Ռուբինյանը, ու քանի որ երկխոսությունը «գժանոց» բառով որակեց, ուստիեւ` դժվարացավ ասել նաեւ, թե ՀԱԿ-ում ի՞նչ իմաստ են տեսել այդ ձեւաչափով հանդիպել, եթե այն երկխոսություն չեն համարում:

Այնուամենայնիվ, տպավորություն կա, որ ՀԱԿ-ում, հակառակ Կոնգրեսի համակարգող եւ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հավաստիացման` «գյալաջիին» այնքան էլ դեմ չեն: