կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-19 12:01
Աշխարհ

Մեղադրող լրագրողին հայտնաբերել են մահացած

Մեղադրող լրագրողին հայտնաբերել են մահացած

Լրագրող Շոն Հորը, որն առաջինն էր News of the World թերթի նախկին խմբագիր Էնդի Կոուլսոնին մեղադրել ապօրինի գաղտնալսումների մեջ, հայտնաբերվել է մահացած` Ուոտֆորդ քաղաքում գտնվող իր տանը:

Ոստիկանությունն արդեն տեղեկացրել է, որ լրագրողի մահվան հանգամանքներում որեւէ կասկածելի բան չի տեսնում, սակայն հետաքննությունը շարունակվում է:

Հորը հայտարարել էր, որ Կոուլսոնը ոչ միայն գիտեր հեռախոսազրույցների գաղտնալսումների մասին, այլեւ հայտնի մարդկանց կյանքի մասին բացառիկ նյութերի հետեւից ընկած խրախուսում էր իր աշխատակիցներին` ապօրինությունների դիմել: Լրագրողը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ խմբագիրն անձամբ իրեն համոզել էր գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները:

Նշենք, որ գաղտալսումների հետ կապված սկանդալի պատճառով մոտ մեկ դարից ավելի տպագրվող News of the World թերթը փակվել է: Նույն պատճառով Լոնդոնի ոստիկանության պետի տեղակալ Ջոն Յեթսը հրաժարական էր տվել: Իր պաշտոնից հրաժարվել էր նաեւ Յեթսի ղեկավար` Սկոթլենդ Յարդի պետ Փոլ Ստիվենսոնը, երբ բացահայտվել էր, որ News International-ի լրագրողները ոտիկաններին կաշառք են տվել: Ստիվենսոնը կասկածվում է նաեւ News of the World-ի նախկին փոխխմբագիր Նիլ Ուոլիսի հետ կապերի մեջ, որին որպես PR-խորհրդատու էր վարձել: