Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի` «Նախագահական նախորդ ընտրություններում Դուք ցածր արդյունքներ եք ունեցել, ինչո՞ւ այս անգամ էլ որոշեցիք առաջադրվել» հարցին ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը պատասխանեց, թե նախորդ ընտրությունները կեղծվել են, իսկ այդ պարագայում տվյալների մասին խոսելն ավելորդ է:
Նա շեշտեց, որ հիմա էլ կարող են կեղծվել, եթե այդ ընտրակեղծարարության առաջը չառնվի եւ նորմալ պայմաններ չստեղծվեն ընտրական գործընթացների նորմալ ընթացքն ապահովելու համար: «Ես գտնում եմ, որ ընտրությունների օրինականությունն ապահովելը հնարավոր է: Մենք փորձում ենք իրական ընտրությունների համար ճանապարհ բացել, եւ այս պահին մենք պետք է այդ հարցը լուծենք: Եթե դա լուծենք, նոր միայն կարող ենք խոսել ընտրություններում գրանցված արդյունքների մասին»,- ասաց Մելիքյանը:
Թեկնածուն համաձայն չէ այն տեսակետի հետ, թե ինքը պասիվ քարոզչություն է վարում: Հակառակը` շատ ակտիվ քարոզչություն է, եւ այդ ակտիվությունը դրսեւորվում է հենց ընտրությունների օրինականությունն ապահովելու գործողությունների մեջ:
Իսկ քարոզչությունն՝ առանց ընտրությունների օրինականությունն ապահովելու, Արման Մելիքյանը ընտրողներին ապակողմնորոշելու եւ նրանց ստելու միջոց է համարում: Այդ իսկ պատճառով էլ կարծում է, որ բոլոր այն թեկնածուները, որոնք այս պահին քարոզչություն են անում, խաբում են ընտրողին: Նախագահի թեկնածուն ասում է նաեւ, որ իր շտաբը քարոզչություն չի իրականացնում, այլ պահանջում է օրինականության հաստատում: Իսկ դա նշանակում է, որ պաստառներ չպետք է լինեն, բուկլետներ չպետք է տպվեն: Նա ունի իր ծրագիրը, որը զետեղված է ԿԸՀ կայքում, եւ այսքանով ծրագիրը, քարոզչության մասով, սահմանափակվում է:
Yerkir.am-ի հարցին, թե` այդ դեպքում ինչո՞ւ եք առաջադրվել որպես նախագահի թեկնածու, կարող էիք ՀԿ բացել ու այդ աշխատանքներն իրականացրել, Արման Մելիքյանը պատասխանեց, որ եթե այդքան հեշտ լիներ դա անել՝ որպես հասարակական կազմակերպություն, այդպես կարվեր:
«Բայց, որպես նախագահի թեկնածու, այս ժամանակահատվածում ես օժտված եմ հատուկ իրավունքներով եւ լիազորություններով, որոնցից լիարժեքորեն կօգտվեմ, եւ եթե համարեմ, որ ընտրությունները օրինականությանը չեն համապատասխանում, կանխավ կասեմ, որ դրանք անօրինական են եւ չեմ ճանաչի ցանկացած արդյունք»,- ասաց թեկնածուն:
Զրուցեց` Գեւորգ ԱՎՉՅԱՆԸ
Թեկնածուի հետ մանրամասն հարցազրույցը` ստորեւ.