Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պրոֆիլակտիկայի բաժնի տեղամասային տեսուչ, ոստիկանության կապիտան Արմեն Ավագյանը, ունենալով «Տոզ-17» տեսակի 5.6 մմ տրամաչափի մեկփողանի հրացանը կրելու եւ բնակության վայրում պահելու թույլտվություն, խախտելով «Զենքի մասին» ԼՂՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված` քաղաքացիական եւ ծառայողական զենք ու դրանց փամփուշտները պահելու կանոնները, այն անփութորեն եւ լիցքավորված վիճակում պահել է Ստեփանակերտի Նաբերեժնայա փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 24 հասցեում տեղակայված տան ննջասենյակում:
Ավագյանի անչափահաս որդին` Ալեքսանդր Ավագյանը (ծնված 09.08.1998թ.), նշված հրացանն իր մորաքրոջ անչափահաս որդուն` Գոռ Հովսեփյանին (ծնված 19.06.2001թ.) ցույց տալու ժամանակ անզգուշությամբ մեկ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ: Արձակված գնդակը, դիպչելով տղայի կրծքավանդակին, վնասել է թոքերն ու զույգ թոքային արտերիաները, որի հետեւանքով Գ. Հովսեփյանը մահացել է:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ գլխավոր դատախազության կայքը, փաստի առնչությամբ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ: Ա. Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քր. օր-ի 239-րդ հոդվածով (հրազենը կամ ռազմամթերքը անփութորեն պահելը): Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանավորումը:
Ի դեպ, դեպքից մի քանի օր անց ոստիկանության աշխատողը որոշել է ինքնասպանություն գործել. ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության շենքի թիվ 106 աշխատասենյակում նա, հանելով իր մոտ ապօրինի պահվող ՌԳԴ-5 տեսակի նռնակը, այն գցել է ծոցը, սակայն մտադրությունն ավարտին չի հասցրել՝ նռնակը չպայթելու պատճառով: