Փոխարժեքներ
01 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.47 |
EUR | ⚊ | € 450.83 |
RUB | ⚊ | ₽ 4.8983 |
GBP | ⚊ | £ 526.8 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը մեկնել է բուրյաթական Տուգնույ գյուղ` Դաշա Վարֆոլոմեեւային հյուր, որն իր հետ հեռուստակամրջով խոսել էր երեք տարի առաջ. տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը:
Աղջիկը բողոքել էր աղքատությունից եւ Նոր տարվա նվեր էր խնդրել` Մոխրոտիկի զգեստ: Այն ժամանակ աղջիկը նվերը ստացել էր, իսկ ավելի ուշ Պուտինը նրան ընտանիքի հետ հրավիրել էր Մոսկվա:
Վարֆոլոմեեւները պատմել էին Տուգնույի ծանր կյանքի մասին: Այդ հանդիպումից հետո վարչապետը հաստատել էր այդ գյուղում կրթամշակութային եւ սպորտային համալիրի կառուցման ծրագրերը:
Իսկ այս տարվա հուլիսի 1-ին Տունգույ այցի ժամանակ Պուտինը հյուրընկալվել է Վարֆոլոմեեւներին: Նրան թեյ եւ բուրյաթական կերակուրներ են հյուրասիրել: Այնուհետեւ վարչապետն այցելել է նորակառույց դպրոցը, որն ունի գրադարան, սպորտային դահլիճ եւ հրապարակ: