|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Խերսոնի մարզ և Դնեպրի զորքերի խմբավորման շտաբ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Հաղորդվում է, որ այցի ընթացքում Պուտինին զեկույցներ են ներկայացրել բարձրաստիճան զինվորականներ։
«Վլադիմիր Պուտինը Խերսոնի մարզում գտնվող Դնեպրի զորքերի խմբի շտաբում լսել է օդադեսանտային ուժերի հրամանատարի, Դնեպրի զորքերի խմբավորման հրամանատարի և այլ ռազմական ղեկավարների հաղորդումները», - ասվում է հաղորդագրության մեջ:
«Օդադեսանտային ուժերի հրամանատար Տեպլինսկին երկար ժամանակ գտնվել է առաջնագծում, շատ մանրամասն զեկույց է պատրաստել, պաշտպանության նախարարությունը և գլխավոր շտաբը բարձր են գնահատել»,- ասել է ՌԴ նախագահը։ Հետո նա մեկնել է Լուգանսկի մարզ՝ «Վոստոկ» խմբի շտաբ։
Պուտինը «Դնեպր» զորախմբին սրբապատկեր է նվիրել։
«Սա սրբապատկեր է, որի տերը 19-րդ դարի ռուսական բանակի ամենահաջողակ պաշտպանության նախարարներից էր։ Սա պատճեն է, կա ևս մեկ օրինակ և բնօրինակը»,- ասել է Պուտինը։