|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի դեմ բռնաբարության փորձի մեղադրանքով ԱՄՆ-ում հարուցված գործը կարող է «տապալվել». գրում է New York Times-ը:
Վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներ` թերթը նշում է, որ նյույորքյան հյուրանոցի սպասուհին, որը մեղադրել էր Սթրոս-Կանին իր դեմ ոտնձգությունների մեջ, իր մասին ոչ հավաստի տեղեկություններ է ներկայացրել: Դա կարող է կասկածի տակ դնել նաեւ գործի շրջանակներում նրա տված ցուցմունքները:
Այսօր ԱՄՀ նախկին ղեկավարը դարձյալ կկանգնի Նյու Յորքի դատարանի առաջ: Դատարանը հնարավոր է թեթեւացնի գրավի պայմանները, որի շնորհիվ ֆինանսիստն ազատ էր արձակվել բանտից:
62-ամյա Սթրոս-Կանը տնային կալանքի տակ է: Նա հերքում է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները: