Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Շենգավիթի քննչական բաժնի պետի և նույն բաժնի քննիչի դեմ հարուցված քրեական գործը դատախազի կողմից կարճվել է. այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել, սակայն դրա մասին խոսակցություններ արդեն իսկ կան: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց մեղադրյալ, Շենգավիթի քննչական բաժնի պետտ Սամվել Մկրտչյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ քրեական գործը հարուցվել է Սամվել Մկրտչյանի և Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Հակոբ Մանուկյանի դեմ այն պատճառով, որ մեկ այլ քրեական գործով նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու որոշումը, որը պետք է սահմանված ժամկետից երեք օր առաջ ուղարկվեր դատախազին, քննչական բաժնի գործավարի անփութության պատճառով ուղարկվել է ժամկետից մեկ օր հետո:
ՀՔԾ-ն գործի նախաքննությունը կատարելուց հետո որոշել էր գործը կարճել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով, սակայն դատախազությունը վերացրել է որոշումը և վերոհիշյալ երկու անձանց ներգրավել` որպես մեղադրյալ` Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: