|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
Պարզվում է, որ բնապահպանները ոչ թե բնությունն են պահպանում, այլ զբաղված են բնության ոչնչացմամբ:
Ասկերանի շրջանի Պատարա գյուղի բնակիչ, ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության տարածքային վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Սասուն Հարությունյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. տեղեկացնում է Արցախի գլխավոր դատախազության կայքը:
Բանն այն է, որ Սասուն Հարությունյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2010 թ. գարնանը Ասկերանի շրջանի Պատարա համայնքին պատկանող «Դերին թաղ» կոչվող տեղամասում ապօրինի հատել է ԼՂՀ Կարմիր գրքում գրանցված 80 սմ տրամագծով հունական չորացած ընկուզենի:
2011թ. հունվար ամսին նույն համայնքի «Նոխուտտու» կոչվող տեղամասում նա դարձյալ ապօրինի հատել է նույն տեսակի 80 սմ տրամագծով չոր եւ 76 սմ տրամագծով թաց մեկական ծառ ու իրացրել «ԱԲԳ Թրեյդինգ» ՍՊԸ-ի միջոցով` դրանով Պատարա համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերի հասնող` 1.207.500 դրամ գումարի գույքային վնաս:
Նախաքննությունն իրականացնում է ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունը: