Փոխարժեքներ
07 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արմատական փոփոխությունների հասնելու համար երկրում պետք է անցկացվեն ազատ, արդար ընտրություններ, եւ որքան շուտ, այնքան լավ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: «Հասարակությունը վաղուց կորցրել է հավատը հերթական ընտրությունների նկատմամբ, որովհետեւ դրանք կեղծվել են, բայց մենք չենք ուզում, որ դա լինի ցնցումների ճանապարհով, դրա համար էլ առաջարկվեց այս երկխոսությունը»,- ասաց նա:
Խոսելով երկխոսության մասին` ՀԺԿ առաջնորդը շեշտեց, որ լավագույն երկխոսությունն ազատ, արդար ընտրությունների անցկացումն է: «Հիմա շատ են խոսում քաղաքակիրթ երկխոսության, նոր քաղաքական մշակույթի ձեւավորման մասին, սակայն դրանք պետք է սկսել` արդար ընտրություններ անցկացնելով»,- նշեց նա:
Լրագրողների հարցին` համամի՞տ եք «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի հետ, որ ՀԱԿ-ը փակուղում է հայտնվել, Դեմիրճյանը պատասխանեց. «Երբեմն այնպես են չարախնդում, ուրախանում` այ, ասում էին, բայց չեղավ: Սա երկրի ձախողումն է, սա ո'չ ընդդիմության ձախողումն է, ո'չ իշխանության»: