Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը կարծում է, որ ճգնաժամի մեջ հայտնված երկրներից մեկը դուրս է մնալու եվրոպական տարածքից:
«Թելեգրաֆը» գրում է, որ Սորոսը չի նշել, թե խոսքը որ երկրի մասին է, սակայն ենթադրություններ կան, որ նա նկատի է ունեցել Հունաստանը, որի ճգնաժամային վիճակը ստիպում է ավելի ռիսկային մեթոդներ կիրառել` տնտեսական վիճակն առողջացնելու համար:
Միլիարդատերը խոսել է եվրոյի արժութային խնդիրների մասին եւ ասել, որ այն արժեզրկվում է, եւ «ԵՄ-ն փրկելու համար» կառուցվածքային փոփոխություններ են հարկավոր: Նրա խոսքերով` ԵՄ-ի ղեկավարները կարող են ստեղծել մեկ ընդհանուր բյուջե, որը կհարստանա տարբեր հարկերի միջոցով: