|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանը պատրաստ է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ` առանց նախապայմանների. CNN-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին` Թուրքիան պատրաստ չէ անել նույնը:
«Թուրքիայի քաղաքական ազդեցությունն ու կշիռը միայն կաճեն, եթե Թուրքիան հետևի խաղի միջազգային կանոններին: Նրա ազդեցությունը խարխլվում է այն խնդիրներով, որոնք Թուրքիան շարունակում է ունենալ իր հարևանների հետ: Թուրքիան պետք է շարունակի իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ ԵՄ-ին անդամակցության ճանապարհին, և այս դեպքում մենք առավել հեշտությամբ կկարողանանք կառուցել կայուն հարաբերություններ մեր հարևան երկրի հետ»,- ասել է վարչապետը. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: