Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբիայի վարչապետ ալ Բաղդադի ալ Մահմուդին դիմում-նամակ է հղել համաշխարհային առաջնորդներին` առաջարկելով անհապաղ զինադադար հայտարարել ՄԱԿ-ի վերահսկողության տակ. գրում է բրիտանական Independent թերթը:
Նախարարի նամակի համաձայն` Քադաֆիի վարչակազմը պատրաստ է առանց նախապայմանների բանակցել ապստամբների հետ, հայտարարել համաներում հակամարտության երկու կողմերի համար եւ առաջարկել նոր սահմանադրության նախագիծ:
«Լիբիայի ապագան արմատապես տարբերվելու է նրանից, ինչ եղել է 3 ամիս առաջ: Դա մշտապես եղել է ծրագրերում, սակայն մենք այժմ արագացված պետք է գործենք: Հարկավոր է նախ դադարեցնել ռազմական գործողությունները, երկխոսություն սկսել, պայմանավորվել նոր սահմանադրության եւ մեր հասարակության իրողություններն արտացոլող, ժամանակի պահանջներին համապատասխող կառավարման համակարգի ստեղծման վերաբերյալ»,- գրված է նամակում:
Ըստ Լիբիայի վարչապետի` բռնության փուլին պետք է հաջորդի հաշտեցման փուլը: Երկու կողմն էլ պետք է նախաձեռնություն ցուցաբերեն` փակուղուց դուրս գալու համար: