Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ՝ Հրանտ Դինքի 61-ամյակի օրը, կայացել է ամեն տարի անցկացվող` Դինքի անվան միջազգային 7-րդ մրցանակաբաշխությունը:
Ըստ «Ակօս»-ի՝ 2015 թվականի մրցանակները հանձնվել են Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքների պաշտպան Սամար Բադաուիին և Թուրքիայում արդեն 20 տարի ԼԳԲՏ իրավունքների համար պայքարող «Քաոս ԳԼ կոլեկտիվ»-ին:
Քանի որ Բադաուին գտնվել է արտերկրում, նրա մրցանակը ստացել է կանանց իրավունքների պաշտպանության հարցում նրա գործընկեր Էլսա Սաադեն:
ԼԳԲՏ իրավունքների համար պայքարող միության անունից մրցանակը ստացել է Ալի Էրօլը: Նա իր ելույթում ասել է. «Ինչպես որ հայ հասարակությունն ասում է՝ ողորմություն չէ, արդարություն ենք ուզում, այնպես էլ ԼԳԲՏ հասարակությունն ասում է՝ այստեղ ենք, սովորեք դրան, չենք գնում»:
Էրօլը նաև անդրադարձել է հայ-թուրքական փակ սահմանին՝ կոչ անելով Հայաստանին՝ առանց նախապայմանների բացել սահմանը:
Երեկույթի ընթացքում հիշել են նաև բոլոր այն պետական պաշտոնյաների, դեսպանատան ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների անունները, ովքեր Հայոց ցեղասպանության ժամանակ չեն հնազանդվել «Իթթիհադ և թերաքի»-ի որոշմանն ու աքսորի ժամանակ հայերին թաքցրել են, օգնել: Հարգել են նաև վերջին շրջանում Սուրուչում սպանված 35 հոգու հիշատակը: