|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլին Ռուսաստանին առաջարկում է բանակցություններ՝ առանց նախապայմանների:
Այս մասին նա հայտնել է ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում:
Վրաստանի նախագահի կարծիքով՝ Մոսկվան չի կարող անտեսել Թբիլիսիի դիրքորոշումը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության անհրաժեշտությունն ու ձևացնել, թե Վրաստանը գոյություն չունի:
Խոսելով Աբխազիայի ու Հարավային Օսիայի մասին՝ Սահակաշվիլին ասել է, որ չի կարծում, թե ստեղծված իրավիճակը համապատասխանում է Ռուսաստանի շահերի: «Մոսկվայի համար դա հեշտ քայլ չի լինի, բայց մեզ անհրաժեշտ է բանակցություններ սկսել»,- ասել է Վրաստանի նախագահը՝ խոստանալով ստանձնել ուժի չկիրառման պարտականությունը, չնայած հենց դա էլ, նրա տեսանկյունից, «վիճելի հարցն» է: