կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-17 13:10
Քաղաքական

Հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր է` առանց նախապայմանների. Սարգսյան

Հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր է` առանց նախապայմանների. Սարգսյան

Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ Երևանի և Անկարայի փոխադարձ համաձայնությամբ՝ առանց որևէ նախապայմանի: Այդ մասին նա  ասել է  Россия сегодня-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին` Sputnik Армения-ի համար տված հարցազրույցում:

«Ես միշտ ասում եմ, որ ցանկացած հարսանիք և ընտանիքի ստեղծում պահանջում է երկուսի համաձայնությունը: Այդ առումով` մեզանից ոչինչ կախված չէ»,- ասել է ՀՀ նախագահը:

Սարգսյանը նշել է, որ դեռ 2009-ին որոշ ընկերներ ասում էին, որ հայերը բարդույթավորված են ցեղասպանությամբ, որ պարզապես թուրքերի հետ չեն ցանկանում որևէ հարաբերություն ունենալ` մինչև նրանք չճանաչեն Ցեղասպանությունը: «Սակայն մենք գնացինք դրան»,- ասել է նա` նկատի ունենալով հայ-թուրքական արձանագրությունները:

«Իսկ արդյունքում ի՞նչ եղավ: Մենք ստորագրեցինք, սակայն նրանք չեն կատարում իրենց պարտավորությունները: Ի՞նչ անենք: Համաձայնենք և ասե՞նք. «Այո, եկեք անվտանգության գոտին տանք Ադրբեջանին, և Թուրքիան բացի սահմանները»: Իսկ ի՞նչ կլինի հետո: Երեք ամսից, մեկ տարուց, մեկուկես տարուց մի կոնֆլիկտ կլինի, կրկին կփակի սահմանը: Դա մեզանից չէ կախված»,- ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ցանկանում է, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանը բացվի: «Ցանկանում եմ, որ թուրք երիտասարդությունը հասկանա, որ մեղավոր չէ, որ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն է իրականացվել: Ո՞րն է նրանց մեղքը: Հասկանո՞ւմ եք»,- եզրափակել է նա։