|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքական իշխանությունները ձերբակալել են հանրահայտ Anonymous հաքերային խմբի 32 անդամի, որոնցից 9-ին, որպես անչափահաս, մի քանի ժամից ազատ են արձակել. տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Ձերբակալություններն իրականացվել են այն բանից հետո, երբ Anonymous-ը, ի նշան ինտերնետային գրաքննության դեմ բողոքի, կոտրել է կառավարական կայքերը:
Ավելի վաղ խմբի հաքերները հայտնի էին դարձել սայենտոլոգների եկեղեցու եւ Wikileaks-ի դեմ «թշնամաբար» տրամադրված կայքերի դեմ հարձակումներով:
Անցյալ շաբաթ Anonymous-ը կոտրել էր թուրքական վարչակազմի հետահաղորդակցությունների կայքերը: Վարչակազմը արգելափակում է սեքսուալ բնույթի հազարավոր կայքեր, նաեւ Աթաթուրքի մասին որեւէ «անհարգալից» տեղեկատվություն տեղադրած կայքերը, օրինակ` նոյեմբերին արգելափակել էր մուտքը Youtube: