Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկախության տարիներին ի հայտ եկած քաղաքական ուժերը՝ ծայրահեղ աջ լիբերալներից մինչեւ ծայրահեղ ձախ համայնավարական, բնույթով ավտորիտար են, թեեւ բոլորը ստեղծվելիս հայտարարում են ժողովրդավարական արժեքներին իրենց նվիրվածության մասին: Դա դրսեւորվում է ոչ միայն այդ ուժերի խիստ անձնակենտրոնությամբ, ղեկավարներին «շեֆ»-ականացնելու ձևով, այլեւ ներքին բազմակարծության ու այլընտրանքային մոտեցումների վերացմամբ կամ` դրանք ձեւական դարձնելով:
Ուստի բնական է, որ, իշխանության գալով, այդ նույն ուժերն իրենց ներքին դրվածքները դարձնում են պետական կառավարման մշակույթ: Արդյունքում՝ ավտորիտարիզմը դառնում է պետական, քաղաքական, հասարակական հարաբերությունները պայմանավորող երեւույթ:
Այն պնդումները, թե դրա պատճառը հասարակության ընկալումներում քաղաքականության խիստ անձնավորվածությունն է, կառավարման նեոբոլշեւիկյան մշակույթ ձեւավորելու մղումներն արդարացնելու պարզունակ միջոց են: Քաղաքական ուժերը չպետք է առաջնորդվեն զանգվածների պատկերացումներով: Առնվազն մեկ աստիճան բարձր գտնվելով մասսայական մտածողությունից՝ նրանք պետք է օրինակելի լինեն այդ մասսաների համար և առաջարկեն ու ներդնեն հասարակության զարգացումն ապահովող նորարարական մոդելներ:
Եվ այդ բարքերի պատճառով է, որ առաջացող պառակտումները տեղի են ունենում անհանդուրժողականության մթնոլորտում՝ հանգեցնելով լրջագույն ցնցումների՝ կուսակցությունների ներսում կուսակցական, իշխանության ներսում՝ պետական մակարդակներում: