կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-24 21:45
Առանց Կատեգորիա

ԵՐԿԻՐ. Ճահճացած մտածողություն

ԵՐԿԻՐ. Ճահճացած մտածողություն

Ամեն անգամ, երբ հեռուստաէկրանին հայտնվում է ինչ-որ պաշտոնյա, անթաքույց սպասում ես նրա խոսքում ամենակարեւոր կամ գուցե ամենազավեշտալի արտահայտությանը` «հանրապետության նախագահի հանձնարարությամբ», կամ «հանրապետության նախագահի շնորհիվ», կամ էլ… կարեւոր չէ, թե ինչ, կարեւորը, որ «հանրապետության նախագահ»-ը հնչի եւ հնչեղ լինի:

 

Օրինակ` միայն վերջերս է պարզվել, որ գյուղնախարարը պետք է այցելի գյուղական համայնքներ, հանդիպի գյուղացիների հետ, որովհետև հանրապետության նախագահի հանձնարարականն է: Եթե վարչապետի մոտ ինչ-որ կարեւոր խորհրդակցություն է, նույնպես հանրապետության նախագահի հանձնարարականն է: Եթե ինչ-որ տնտեսվարող զլանում է աշխատավարձ վճարել եւ աշխատակիցների բողոքից հետո հարցին միջամտում է նախագահը, «օրինաչափ» է, որ նույն տնտեսվարողը կապույտ էկրանից հայտարարի. «Հանրապետության նախագահի հանձնարարականով վճարեցինք աշխատավարձերը»:

 

Ստացվում է, որ նախկինում վատ են աշխատել, որովհետեւ հանրապետության նախագահը չէր հանձնարարել լավ աշխատել: Մի տեսակ զավեշտի է վերածվում: Վերջերս Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էլ հայտարարեց, որ Ռուսաստանին հաղթելու ենք, որովհետեւ հանրապետության նախագահը հանձնարարել է հաղթել:

 

Փաստորեն, երկրում որեւէ պաշտոնյա, չունենալով հանրապետության նախագահի հանձնարարականները, չի կատարում իր անմիջական պարտականությունները, իսկ հանձնարարականից հետո էլ հաշվետվությունը հետեւյալն է` հեռուստաէկրանից հնչեցնել` «հանրապետության նախագահի հանձնարարությամբ….»:

 

Իսկ հետո՞, հետո ի՞նչ է լինելու՝ հաճախ առաջացած հարցի պատասխանը եւս «հնչեղ է»՝ լավ է լինելու` հանրապետության նախագահի հանձնարարականն է: