կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-29 12:07
Քաղաքական

Դուք չկարողացաք սպասարկել ղարաբաղյան հիմնախնդիրը, որովհետև ոչ խելք ունեք, ոչ գիտելիք, ոչ ռազմավարական մտածողություն. Գևորգ Ղուկասյանը՝ Փաշինյանին

Դուք չկարողացաք սպասարկել ղարաբաղյան հիմնախնդիրը, որովհետև ոչ խելք ունեք, ոչ գիտելիք, ոչ ռազմավարական մտածողություն. Գևորգ Ղուկասյանը՝ Փաշինյանին

Քաղաքագետ, ՀՅԴ անդամ Գևորգ Ղուկասյանը գրում է.

«Ղարաբաղյան հիմնախնդիրը մեր պետության ամենաինտելեկտուալ հարցն է:
 
2018-ին իշխանության եկած քաղաքացիական խունտան իրեն բնորոշ պրիմիտիվությամբ վերաբերվեց նաև ղարաբաղյան հիմնախնդրին։
 
Ընդհանրապես, նույնիսկ այսօր Հայաստանում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ամբողջական գիտելիք ունեցող մարդկանց շրջանակը չափազանց նեղ է, գործող իշխանության մեջ այդ շրջանակին մոտ մարդ երբևէ չի էլ եղել։
 
Վարչապետի աթոռին գամված տմարդը այսօր էլ փորձել է իրեն հատուկ հարթ մտածողությամբ նորից անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին և դեղին մամուլի տրամաբանությամբ շարադրել մտքեր, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն։
 
Ամեն ինչ շատ պարզ է։ Հայաստանը իբրև պետություն մինչև 2018 թվականը համալիր և բարդ գործիքակազմով, պետական ինստիտուտների հստակ ու ծրագրավորված գործունեությամբ, դիվանագիտական հաճախ աներևակայելի մանևրումներով, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայով կարողանում էր սպասարկել ղարաբաղյան հիմնախնդիրը։
 
Դուք չկարողացաք սպասարկել ղարաբաղյան հիմնախնդիրը, որովհետև ոչ խելք ունեք, ոչ գիտելիք,ոչ ռազմավարական մտածողություն, ոչ փորձ, ոչ շնորհք և առհասարակ մարդկային ոչինչ....»: