Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անցնող քառօրյայի հիշարժան քայլերից նշեց ԸՕ փոփոխությունների մասին համաձայնագիրը իշխանության և ընդդիմության միջև և նորանշանակ վարչապետի մուտքը ԱԺ: ԸՕ շուրջ համաձայնագրի վերաբերյալ Լևոն Զուրաբյանը նշեց, որ դրա համար պայքարել են 15 տարի, և դա մեծ հաջողություն էր, ոչ ոք չէր սպասում, որ իշխանությունները կգնան նման զիջման:
Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարություններին, ՀԱԿ-ականը նշեց, որ դեռ վաղ է նրա հայտարարություններին գնահատական տալ, և գոնե մի հայուր օր պետք է տալ նրան` գործելու համար, որից հետո կարող են գնահատական տալ: Այնուամենայնիվ, մի քանի հարցադրումներ ուներ պատգմավորը:
«Ակնհայտ է` կոռումպացված միջավայրում ով էլ գա վարչապետ, չի կարող էական փոփոխություններ անել: Այնպես որ` մենք սպասելքիներ չունենք: Նա շարունակում է արատավոր համակարգը, որովհետև ասում է, որ եթե մենաշնորհը մրցունակ միջավայրում է ձևավորվում, ուրեմն դա վատ չէ: Այստեղ մենք խոր հակասություն ունենք, որովհետև կարծում ենք, որ անգամ մրցունակ միջավայրում ձևավորված մենաշնորհը չարիք է»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, որ տնտեսությունը գտնվում է չափազանց ծանր վիճակում, Զուրաբյան նշեց, որ ուրեմն տնտեսությունն իսկապես գտնվում է աղետալի վիճակում, մինչդեռ իշխանությունները ընդդիմությանը մեղադրում էին իրենց գնահատականները չափազանցնելու կամ իրականությունը աղավաղելու մեջ: