Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Սկզբունքների վերջնական համաձայնեցման համար դեռ վաղ է. «Երկիր»-ի հետ զրույցում անդրադառնալով Կազանում կայանալիք հանդիպմանը` կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` հավելելով, որ դա պայմանավորում է այն հանգամանքով, որ Ադրբեջանը մինչեւ հիմա չի ընդունում ազգերի ինքնորոշման իրավունքը, իսկ մինչեւ նա դա չընդունի, երկու նախագահները չեն կարողանա սկզբունքները համաձայնեցնել:
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին` արեւելագետը նշել է. «Կարծում եմ, որ մի կողմից Մինսկի խմբի երեք միջնորդները փորձեր են անում բանակցային գործընթացն արագացնելու ուղղությամբ, բայց, մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը գնալով ուժեղացնում է իր ռազմատենչ հայտարարությունները եւ փորձում է բանակցային գործընթացի վրա ներազդել ուժ կիրառելու, պատերազմ սկսելու սպառնալիքների միջոցով: Այս երկու գործընթացներն են, որոնք, իմ պատկերացմամբ, գերակշռում են: Եվ քանի դեռ Ադրբեջանը շարունակում է այս քաղաքականությունը` ուժ կիրառելու սպառնալիքի դիվանագիտությունը, ապա որեւիցե իրական առաջընթաց խաղաղ կարգավորման բնագավառում լինել չի կարող, որքան էլ որ համանախագահները փորձեն արագացնել գործընթացը»: