|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում, որ կդադարի մասնակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը, եթե հաջողության համար հնարավորություններ չմնան։ Սպիտակ տանը լրագրողների հետ Թրամփի հարցուպատասխանի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։
«Կարծում եմ՝ ինչ-որ բան տեղի կունենա։ Իսկ եթե ոչ, ապա ես պարզապես մի կողմ կքաշվեմ և նրանք ստիպված կլինեն առաջ շարժվել», - ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ իրենք նույնպես շահագրգռված ենք հակամարտության շուտափույթ կարգավորմամբ՝ վերացնելով դրա արմատական պատճառները։
Հիշեցնենք՝ երեկ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց։