կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-10 03:08
Հասարակություն

Հա, էսպես էլ երկխոսում ենք…

Հա, էսպես էլ երկխոսում ենք…

Հարթությունս հարթությանդ վնաս չէ

Թերթերի բերանն է ընկել, որ մայրաքաղաքի Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է. «Ես չեմ ճանաչում վարչապետ Տիգրան Սարգսյանին»:

Յա~ա~ա~…

Վարչապետի զբաղվածության պատճառով Մհերին պատասխանել է Տիգրան Սարգսյանի մտերիմ շրջապատից մեկը. «Դա բնական է, քանի որ կառավարության ղեկավարն ու Թոխմախի Մհերը գտնվում են այլ արժեքային հարթություններում»:

Որոշ թերթեր նույնիսկ հասցրել են եզրակացնել, որ, այո, վարչապետի հարթությունը միանգամայն այլ է` վիրտուալ, եւ բոլորովին կապ չունի ոչ միայն Թոխմախի Մհերի, այլև ամբողջ ժողովրդի հարթության հետ:

Կարեն Կարապետյանի խոսքն «ասնավանի» չի՞

«Մենք սպասում ենք գործող իշխանության պատասխանին` ի դեմս Սերժ Սարգսյանի: Մեզ չի հետաքրքրում Կարեն Կարապետյանի կարծիքը»,-  նշել է Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:

Հիշեցնենք, որ նախագահ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը նախօրեին հայտարարել էր. «Ինչ վերաբերում է պատվիրակություն ձեւավորելու եւ արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու առաջարկին, ապա այստեղ թե' առաջարկվող ձեւաչափը, թե' դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են եւ, ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի»:

Իսկ թե ո՞վ էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարին խորհուրդ տվել նման բան ասել, ոչ ոք չկարողացավ գուշակել: Նույնիսկ` Արման Մուսինյանը:

Դատարանում

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի շահերի պաշտպան (այսուհետ` հայցվոր կողմ). «Ներողություն հարցիս համար, Դուք ամեն օր զուգարան գնո՞ւմ եք»:

«Երկիր» թերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայան (այսուհետ` պատասխանող). «Մենք ամենքս հյուր ենք այնտեղ, մեր ծննդյան փուչ օրից, հերթով մտնում դուրս ենք գալիս էդ զուգարան կոչվածից»:

Հայցվոր կողմ` ոգևորված. «Մկա որ ես ասեմ, թե դուք զուգարանի մշտական հաճախորդ եք, չեք վիրավորվի՞»:

Պատասխանող. «Վիրավորվել Աստծո՞ւց, ումո'ւդ, որ մեզ այդպե՞ս արարեց: Մի՞թե նույնն է` դու զուգարան, թե կազինո հաճախես…»

Հայցվոր կողմ. տո~ւտ, տո~ւտ, տո~ւտ, տո~ւտ…

Պատառիկները մոռացումից փրկեց

Էդիկ Անդրեասյանը