Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Մինչև երկխոսության՝ իրենց առաջարկված ձևաչափից ու օրակարգից հրաժարվելը իշխանության ներկայացուցիչները համատարած այնպիսի ոգևորությամբ ու ցնծությամբ էին ողջունում ընդդիմության «կառուցողական» տրամադրվածությունը, կարծես միայն դրան էին սպասել:
Սա գազոնային համահարթեցված մտածողության այն արգասիքն էր, որն առհասարակ բնորոշ է թե՛ իշխանությանը և թե՛ «արմատական» ընդդիմությանը:
Երբ Տեր-Պետրոսյանը, անգամ իր թիմին շփոթության մեջ գցելով, փոխում էր ՀԱԿ-ի մարտավարությունը, այդ թիմը նույն մոլեռանդությամբ կրծքով պաշտպանում էր ղեկավարի` միմյանց հակադրվող ցանկացած դիրքրոշում: Մեկնարկած երկխոսությունը փառաբանող իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկը, թերևս մինչև համապատասխան կենտրոնից «լուսավորվելը», նույնիսկ փորձ չէր անում գլխին զոռ տալ ու հասկանալ, թե ինչ կարող է թաքնված լինել երկխոսություն կոչվող՝ իրենց արված կապիտուլյացիայի առաջարկի տակ, և եթե ոչ հակադրվել, ապա գոնե վերապահումներ հայտնել դրանց վերաբերյալ:
Համատարած «ադաբրյամսի» այս մթնոլորտում նրանք ամեն ինչ շարունակում են պայմանավորել մի դեպքում` նախագահի, մյուս դեպքում՝ ՀԱԿ առաջնորդի որոշումներով` դրանով իսկ նրանց դարձնելով ամեն ինչի իրական պատասխանատուն և թիրախը: Կարծես, նրանցից բացի, երկխոսության այս միջավայրում ոչ ոք ինքնուրույն մտածելու ունակություն չունի: Սա ոչ թե զանգվածների, այլ զոմբիների կեցվածք է: