|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ-ն հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հասնելու լավագույն միջոցը երկխոսությունն է։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք ակնհայտորեն աջակցում ենք այդ հարցի շուրջ շարունակական երկխոսությանը։ Կարծում ենք, որ դա լավագույն միջոցն է հակամարտության կայուն ավարտի հասնելու համար, և մենք կշարունակենք հետամուտ լինել դրան», - ասել է Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում։
Պետքարտուղարության խոսնակը միևնույն ժամանակ հրաժարվել է մեկնաբանել լրագրողի այն հարցը, որ կողմերը փորձում են բանակցային գործընթացը շարունակել առանց միջնորդների։
Չնայած Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հայկական կողմի ու միջազգային դերակատարների ջանքերին՝ ադրբեջանական կողմը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի նկատմամբ։ Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ։