|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մեր տեղեկություններով` նախօրեին Վճռաբեկ դատարանում արտառոց դեպք է տեղի ունեցել, որին ընթացք չի տրվել: Մասնավորապես, դատարանի գրասենյակի երկու կին աշխատակցուհիներ իրար հետ այնպես են վիճել, որ բանը հասել է միմյանց կոկորդի մկրատ դեմ տալուն: Միջադեպին, որը, ըստ մեր աղբյուրների, կանխվել է դատական կարգադրիչներից մեկի միջոցով, ընթացք չի տրվել, այսինքն` կանայք շարունակում են աշխատել:
Երեկ եւս մեզ չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանից, քանի որ նա չի պատասխանում մեր զանգերին: Ինչ վերաբերում է նրա խորհրդականին, ապա այս լուրի հետ կապված որեւէ մեկնաբանություն չտվեց` ասելով, թե տեղյակ չէ, լիազորված չէ: