Ինչպես փոխանցում են ՀՀԿ մեր աղբյուրները, անցյալ հինգշաբթի օրը ՀՀԿ գրասենյակում կայացած գործադիր մարմնի ավանդական նիստում նախատեսված է եղել քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հարցը:
ՀՀԿ գործադիրի նիստին, որին սովորաբար մասնակցում է Սերժ Սարգսյանը, վարչապետի պաշտոնանկության հարցն այդպես էլ չի բարձրացվել:
Երեկ, երբ այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից, նա պատասխանեց. «Ես խոսակցությունները չեմ մեկնաբանում, մեկնաբանում եմ փաստերը, նման փաստ արձանագրված չէ»:
Թե ինչ է փոխվել, որ վերոհիշյալ հարցն այդպես էլ չի քննարկվել, հայտնի չէ: Նշենք, որ վարչապետի պաշտոնանկության հարցը Հայ ազգային կոնգրեսի 15 կետանոց պահանջներից մեկն էր: