Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի երեկվա արտահերթ նիստում հաստատվել է իշխանության հետ երկխոսության պատվիրակության կազմը:
Իշխանության հետ երկխոսելու են ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը` որպես պատվիրակության ղեկավար, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը եւ ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:
«Երկիր»-ի այն հարցին, թե ե՞րբ է իշխանությունն ընտրելու ՀԱԿ-ի հետ երկխոսող իր թիմի կազմը, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Մենք դրական ենք գնահատում երկխոսության փաստը բոլոր քաղաքական ուժերի հետ: Կմասնակցե՞նք, թե՞ ոչ, ի՞նչ ձեւաչափով կմասնակցենք, եւ կամ ի՞նչ հարցեր կքննարկենք, դա հանրապետության նախագահի որոշելիքն է»:
Է. Շարմազանովը նաեւ բացառեց նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով էլ նշեց, թե ո'չ քաղաքական, ո'չ էլ իրավական հիմք չկա: