| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  14 տարի առաջ - 2011-06-03 07:29
            14 տարի առաջ - 2011-06-03 07:29  
         
                
            Արցախում արդեն սկսել են մտածել այլընտրանքային էներգակիրների մասին. օրերս կառավարության հավանությանն է արժանացել այլընտրանքային էներգակիրների կիրառման հայեցակարգը։
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Արա Հարությունյանը կարեւորել է սեփական ռեսուրսների վրա գործող էլեկտրական եւ ջերմային էներգիայի արտադրությունը, ինչը կկրճատի նաեւ ներկրվող էներգակիրների ծավալը: Նրա տեղեկացմամբ՝ արդեն շահագործման է հանձնվել 2 ՀԷԿ, եւս 4-ը նախատեսվում է շահագործման հանձնել մինչեւ տարեվերջ։
Այս ամենի արդյունքում, ըստ վարչապետի, մոտակա 3 տարիների ընթացքում Արցախը կարող է էլեկտրաէներգիայի առումով անկախ լինել, ինչպես նաեւ հնարավորություն կունենա էլեկտրաէներգիա արտահանել։
Նա միաժամանակ տեղեկացրել է, որ այլընտրանքային էներգակիրներից հատուկ ուշադրություն է դարձվելու բիովառելիքի արտադրությանը, որի զարգացման համար Արցախում կան բոլոր հնարավորությունները: Ոլորտում առաջին քայլերն արդեն արված են, եւ արձանագրված արդյունքները մեծ հեռանկարներ են խոստանում։
Կառավարության ղեկավարի խոսքերով` մոտ ապագայում բիովառելիքով հնարավոր կլինի բավարարել ջեռուցման ներքին պահանջները, կստեղծվեն ջերմաէլեկտրակայաններ, որոնք կնպաստեն նաեւ ջերմոցային տնտեսությունների հիմնմանը։
Բացի այդ` ներկայումս Մարտակերտի շրջանում ուսումնասիրություններ են կատարվում քարածխի արդյունահանում սկսելու նպատակով. այստեղ եւս լավ արդյունքներ են ակնկալվում։