կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-02 23:23
Առանց Կատեգորիա

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. "Խուց նայողից" կամ լրտեսից ինչ քաղբանտարկյալ

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. "Խուց նայողից" կամ լրտեսից ինչ քաղբանտարկյալ
Երբ տերպետրոսյանական քարոզչամիջոցները, ՀԱԿ-ի նախօրեի հանրահավաքին ու երթին անդրադառնալով, գրում են, թե «անցավ առանց միջադեպերի», ճշմարտության մի մասն են ասում։
   Քավ լիցի, այս անգամ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ «բռնոցի-պպզոցի» չի եղել, սակայն միջադեպ իսկապես տեղի է ունեցել։ Իսկ բուն միջադեպից պարզ է դառնում նաեւ, թե վերոհիշյալ քարոզչամիջոցներն ինչու են այն շրջանցել իրենց հովվերգական նկարագրություններում։
   Բանն այն է, որ մայիսի 31-ի հանրահավաքի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հարթակում են նաեւ ազատ արձակված ընկերները՝ «քաղբանտարկյալներ Շմավոն Գալստյանը եւ Արա Հովհաննիսյանը», զանազան բողոքի ակցիաներից հայտնի ՀԱԿ համակիր Վարդգես Գասպարին բացականչել է. «Հովհաննիսյան հանցագործ, Հովհաննիսյան հանցագործ... Հանցագործ, իջի՛ր հարթակից...»։ Ն.Փաշինյանը հարթակից իջել է, փորձել հանդարտեցնել բորբոքված Վարդգես Գասպարիին։
   Դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ ՀԱԿ-ի անխոնջ առաջամարտիկ Գասպարին ոչ միայն չի հանդարտվել, այլեւ «միջադեպը» չի հանգուցալուծվել։ Մասնավորապես ինտերնետային «Ֆեյսբուք» հանրային ցանցում Վ.Գասպարին, որ, պարզվում է, ժամանակին միեւնույն բանտախցում «նստած» է եղել հենց հիշատակված Ա.Հովհաննիսյանի հետ, պարզաբանել է իր հանրահավաքային պոռթկումը։
   Ինչպես հաղորդում է panorama.am-ը, Վարդգես Գասպարին մասնավորապես, գրել է, որ Հովհաննիսյանը «այն ժամանակ խուցը նայողն էր, նարկաման, գող- ավազակ, բառացիորեն փալաս էակ, որը ավելի ճղճիմ եւ անմարդկային էակ էր, քան իմ տեսած այլ խուց նայողները: Կալանավորին նվաստացնելիս սահման չէր ճանաչում»:
   Ի դեպ, Արա Հովհաննիսյանը հայտնի է նրանով, որ «Մարտի 1-ի» գործով դատարանը նրա նկատմամբ ամենախիստ դատավճիռն է կայացրել. 9 տարվա ազատազրկում՝ ոստիկանության սպայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու, նրան ամրակցված ատրճանակը հափշտակելու, զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով։
Իսկ Մ.Բոջոլյանը, ումպատժաժամկետը շուտով ավարտվում է, եւ մի քանի օրից, այսպես թե այնպես, ազատ կարձակվի։ Բայց հարցն այն է, թե ի՛նչ մեղադրանքով է Մուրադ Բոջոլյանը դատապարտվել ազատազրկման։ Եթե հասցրել եք մոռանալ, հիշեցնենք, որ նա ազատազրկման է դատապարտվել Թուրքիայի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով։
   Բոջոլյանի գործն անցել է Հայաստանի դատական բոլոր աստիճանի ատյաններով։ Ավելին՝ այդ գործը հասել է նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, որի որոշումը եւս, այսպես ասենք՝ Բոջոլյանի օգտին չի եղել։ Իրավիճակում, երբ եվրոպական զանազան կառույցներ ու չինովնիկներ ՀԱԿ-ին ու Տեր-Պետրոսյանին առնչվող որեւէ մեկի «օֆ-օֆ»-ին շտապում են արձագանքել համապատասխան «վա՜յ-վա՜յ»-ով, Եվրադատարանի որոշումը միանգամայն խոսուն հանգամանք է։