Մեր աղբյուրները հայտնում են, որ երեկ քրեական աշխարհում ամենահայտնի «օրենքով գողերից» մեկի` Արմեն Կանեւսկոյի հոգեհանգստյան արարողությանը ուշ երեկոյան մասնակցել են երեք հայ բարձրաստիճան զինվորականներ` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Գասպարյանը, գեներալ Հայկազ Բաղմանյանը եւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանը: