Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր 18:00-ին պետք է տեղի ունենար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոր` Էմմա Օհանյանի հոգեհանգստի արարողությունը:
Ինչպես հայտնում է yerkir.am-ի թղթակիցը` այս պահին Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում են գտնվում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ` նախագահ Սերժ Սարգսյանը` առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Հոգեհանգստի արարողությանն են մասնակցում նաև ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ-ականներ Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, ինչպես նաև ՀՀԿ-ական պատգամավորներ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հոգեհանգստին մասնակցում է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:
Այստեղ են Քոչարյանների ընտանիքի անդամները` այդ թվում կրտսեր որդու կինը` երգչուհի Սիրուշոն:
Ուշագրավ է, որ հոգեհանգստյան արարողությանը ներկա չէին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և մի շարք այլ պաշտոնյաներ: