|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
«Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա անգլիացի կիսապաշտպան Փոուլ Սքոուլզը հայտարարել է մեծ ֆուտբոլից հեռանալու մասին:
Սքոուլզը ակումբում է 1994 թվականից: Նա կարմիր սատանաների կազմում 466 խաղում դարձել է 102 գոլի հեղինակ:
Անգլիայի ազգային հավաքականի կազմում Փոուլը հանդես է եկել 1997-ից մինչեւ 2004-ը և այդ ժամանակահատվածում հասցրել է անցկացնել 66 հանդիպում` իր հաշվին գրանցելով 14 գնդակ:
Սքոուլզին արդեն աշխատանք է առաջարկվել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում: