|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մայրաքաղաքի կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքը պատշաճ իրականացնելու նպատակով քաղաքապետարանը 1000 խոտհնձող ժամանակակից սարքավորումներ է տրամադրելու դպրոցներին, մանկապարտեզներին և համատիրություններին:
Այսօր հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել նաև մայրաքաղաքը համակարգված, մասնագիտորեն հիմնավորված և Երևանին բնորոշ յուրօրինակ դիզայնով կանաչապատելու խնդրին:
Բացի այդ, քաղաքապետը կարևորել է կամուրջների, հուշարձանների, ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի արտաքին գեղարվեստական լուսավորման, կանաչապատման, բարեկարգման և լվացման, ինչպես նաև մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքների իրականացումը. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: