Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի մեկից բազմաբնակարան շենքի բնակիչը գումարը համատիրության աշխատակցի առձեռն տալու փոխարեն կվճարի կոնկրետ շենքի համար բացված հաշվի համարի: «Համատիրությունների» և «Բազմաբնակարան շենքերի կառարման մասին» օրենքներում նախատեսվող փոփոխությունները, ըստ նախագծի հեղինակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի՝ համատիրություններ մուտքագրվող գումարների շարժի թափացիկության ապահովմանն է միտված: Հակոբյանի առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը հայրենի Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է:
«Փոփոխության բուն նպատակը այդ ամբողջ ֆինանսական սիստեմը, որ աշխատում է համատիրություններում փողի կուտակման և ծախսման հետ կապված ավելի թափանցիկ դարձնելն է: Մեր քաղաքացիները մինչև այժմ չեն կարողանում վերահսկել շատ հաճախ այդ մութ մեխանիզմները, որքան գումար է հավաքվում, և որտեղ են դրանք ծախսվում: Առաջարկվող նախագծի համաձայն՝ վճարումը կկատարվի ոչ թե առձեռն, այլ կոնկրետ հաշվի համարին»,-ասաց Վաղարշակ Հակոբյանը:
Համատիրությունները մինչ այսօր փակ հիմնարկներ են եղել, հավաստիացրեց պատգամավորը, քանի որ չեն վերահսկվել նրանց ֆինասական հոսքերը: Տասնյակ տարիներ շենքերում, շքամուտքերում, վերելակների նորացման ուղղությամբ որևէ աշխատանք արված չէ, բացառության մի քանի բարեխիղճ համատիրությունների, հավելեց Վաղարշակ Հակոբյանը:
Բազմաբնակարան յուրաքանչյուր շենք ունենալու է իր հաշվի համարը: Շենքի բնակիչները կարող են տեսնել, թե իրենք որքան գումար են հավաքել, և ինչ նպատակով է ծախսվել:
«Համատիրությունները պետք է շենքի հաշվեհամարին փոխանցված գումարով լուծեն տվյալ բազմաբնակարանի համար առաջնային համարվող հարցը՝ տանիք, շքամուտք և այլն: Բնակիչները, ովքեր գումար են վճարում, պետք է դրական տեղաշարժ տեսնեն»,-նշեց պատգամավորը:
Օրենքի նախագծի հավանության արժանանալուց հետո կսկսվեն իրազեկման ակտիվ աշխատանքները, որ համատիրությունները մինչև ապրիլի 1-ը կարողանան ավարտին հասցնել նախապատրաստական բոլոր գործընթացները: Հատկապես տարեց քաղաքացիների համար գումարը հաշվի համարին փոխանցելը հավելյալ բեռ չի լինելու, նրանք գործարքը կարող են կատարել կոմունալ մյուս վճարների հետ, եթե դժվարանան նրանց կօգնեն համատիրությունների աշխատակիցները:
Ի՞նչ է նախատեսված այն անձանց համար, ովքեր անբարեխիղճ են գտնվել և տարիներ շարունակ վճարումներ չեն կատարել՝ հարց ուղղվեց Հակոբյանին: Պարզվում է՝ նոր օրենքի նախագծում ևս նման կագավորում չկա:
Ըստ Վաղարշակ Հակոբյանի՝ Քաղաքաշինության կոմիտեն համապարփակ առաջարկությունների փաթեթ է պատրաստում, որում կընդգրկվեն ոլորտում առկա մի շարք այլ խնդիրների լուծումները ևս: