|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի առաջատար երաժշտական հեռուստաալիքները եւ TRT-ն հայերենով տեսահոլովակ են հեռարձակել:
Բանաստեղծ Հովհաննես Շիրազի «Նամակ» ստեղծագործության հիման վրա տեսահոլովակը նկարահանվել է ամիսներ առաջ` Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից մեկի` Օզքան Աքսուլարի կողմից, իսկ երաժշտությունը գործիքավորել է ստամբուլահայ հայտնի կոմպոզիտոր Մաժակ Թոշիկյանը։ Երգը կատարել է ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն, որը նախկինում երգել է «Սուրբ Վարդանանց» երգչախմբում:
Նախորդ տարի նոյեմբերին լույս էր տեսել երգչուհու «Սիբիլ» ալբոմը, որում ընդգրկված էին նաեւ «Տեր ողորմեա» եւ «Կիլիկիա» երգերը, իսկ ալբոմի առաջին երգը «Նամակ»-ն էր:
Սիբիլ Փեքթորոսօղլուն մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատում է Ստամբուլի բանկերից մեկում, սակայն թուրք հասարակությանը նա հայտնի է որպես երիտասարդ երգչուհի: