կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-12 10:58
Տարածաշրջան

Թուրքական դատախազությունը հետաքննություն է սկսել ուղիղ եթերում Տիգրանակերտի ռազմական գործողությունները դատապարտող կնոջ և հաղորդավարի դեմ

Թուրքական դատախազությունը հետաքննություն է սկսել ուղիղ եթերում Տիգրանակերտի ռազմական գործողությունները դատապարտող կնոջ և հաղորդավարի դեմ

Պոլսի Բաքըրքյոյ շրջանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել թուրքական Kanal D հեռուստաալիքով հեռարձակվող «Beyaz Show» ծրագրի հաղորդավար Բեյազըթ Օզթյուրքի, ինչպես նաև հեռուստադիտող Այշե Չելիքի նկատմամբ, ովքեր օրեր առաջ ուղիղ եթերով դատապարտել էին Տիգրանակերտում (Դիարբեքիրում) տեղի ունեցող ռազմական գործողություններն ու բռնությունները:

Ըստ Hurriyet-ի` դատախազությունը հետաքննություն է սկսել հայտնի հաղորդավարի և հեռուստադիտողի նկատմամբ «ահաբեկչական քարոզչություն իրականացնել» մեղադրանքով: 

Նշենք, որ Այշե Չելիք անունով կինը ուղիղ եթերում հայտնել էր, որ Տիգրանակերտում սպանվում են անմեղ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ: Նա կոչ էր արել վերջ տալ ռազմական գործողություններին, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում: Միջադեպից հետո հեռուստաալիքի ղեկավարությունն ու  հաղորդավարը սպիտված են եղել ներողություն խնդրել միջադեպի համար:

Հիշեցնենք նաև, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների դեմ հզոր մարտեր են ընթանում քրդաբնակ Տիգրանակերտ, Շըրնաք, Սղերդ և այլ շրջաններում: