|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Պարզվել է մայիսի 2-ին Հայաստան-ԵՄ համատեղ խորհրդակցության ժամանակ հեռախոսով պոռնոնկարներ դիտող պաշտոնյայի ինքնությունը: Նա ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գեւորգյանն է:
Մինչ այդ նա զբաղեցրել է առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարի, նաեւ՝ էկնոմիկայի փոխնախարարի պաշտոնը: Արմեն Գեւորգյանը, ըստ մեր տեղեկությունների, ՀՀԿ անդամ է:
Երեկ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ անձամբ Արմեն Գեւորգյանից, սակայն պարզվեց՝ նա մեկնել է գործուղման: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին խնդրեցինք մեկնաբանել իր խորհրդականի պահվածքը: Սակայն նա, մեր հարցը լսելուց հետո որեւէ ծպտուն չհանեց, եւ իբր զանգահարելու պատրվակով սկսեց խաղալ հեռախոսի հետ, այնուհետեւ սրընթաց մտավ ԱԺ դահլիճ: