|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Պետք է շատ լուրջ վերաբերվել Սյունիքի թեմայով դիվանագիտական զարգացումներին և Ալիևի երեկվա` ամենևին ոչ դիվանագիտական սպառնալիքներին: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
«Հայաստանը պետք է ճշգրիտ, ինչ-որ տեղ ոչ ստանդարտ քայլերով վերջ դնի այդ անառողջ սակարկություններին։ Կոպիտ ասած պետք է բարձրացնի Սյունիքի կարգավիճակը։
Որպես նմանատիպ քայլ, ես առաջարկում եմ, որ Հայաստանի իշխանությունները հայտարարեն պետական կառավարման համակարգի որոշ ինստիտուտներ Սյունիք տեղափոխելու մասին։ Օրինակ՝ փոխվարչապետի գրասենյակը / կարելի է այդ նպատակով վերականգնել առաջին փոխվարչապետի պաշտոնը/, և այլն։
Սա կլինի ուղիղ ուղերձ սյունեցիներին և կբարձրացնի նրանց սեփական հողում ապրելու վստահությունը, և սա կլինի ուղերձ միջազգային խաղացողներին՝ Հայաստանի վճռականությունը իր տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման հարցում։ Դա նաև լավ ուղերձ կլինի հիմնական դաշնակցին», - նշել է Գևորգյանը։