Փոխարժեքներ
18 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 452.83 |
RUB | ⚊ | ₽ 4.6184 |
GBP | ⚊ | £ 522.58 |
GEL | ⚊ | ₾ 140.01 |
Վրաստանը, Հայոց ցեղասպանությունը չճանաչելով, արտահայտում է իր անհարգալից վերաբերմունքը իր երկրում ապրող ազգային փոքրամասնության` հայերի հանդեպ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
Նրա խոսքերով` ապրիլի 24-ի նախօրեին հայկական կազմակերպությունները համատարած ակցիաներ էին կազմակերպում եւ դիմում Վրաստանի իշխանություններին` խնդրելով ճանաչել Ցեղասպանությունը, սակայն վրացական իշխանություններն այդպես էլ որեւէ քայլ չարեցին:
Որոշ փորձագետներ դա պատճառաբանում են նրանով, թե, եթե Վրաստանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա լուրջ խնդիրներ կունենա Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Իսկ ահա չերքեզների «կիսատ-պռատ» խնդրանքին անմիջապես արձագանքեցին եւ ճանաչեցին 18-րդ դարում չերքեզների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, քանի որ դա բխում էր իրենց շահերից` քայլը է ուղղված Ռուսաստանի դեմ: