| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Օրեր առաջ Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի ելույթի ընթացքում դիվանագիտական միջադեպ տեղի ունեցավ Չավուշօղլուի և ֆրանսաիցի պատգամավոր Սոնյա Կրիմիի միջև: Միջադեպից հետո Կրիմին և այլ պատգամավոր` Ժոել Գարիո Մայլամը, լքեցին սրահը:
Haberler.com կայքը տեղեկացնում է, որ Կրիմին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով անդրադարձել է միջադեպին և քննադատել Թուրքիայի քայլերը, մասնավորապես այն, որ թուրքերը սրահը լքելու տեսանյութում երաժշտություն էին ավելացրել: Այնուհետև Կրիմին դարձյալ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: «Դուք չեք կարող պատմությունը ձեր ուզածի պես գրել: Մինչ նոր հանդիպում ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հիշատակման օրը,- ասել է նա:
Մայլամն, իր հերթին, թվիթերյան էջում քննադատել է Չավուշօղլու խոսքերը. «Շատ վատ է, որ և ԹԱՄԺ ղեկավար Մուսթաֆա Շենթոփը և ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն վիրավորում են Ֆրանսիային ՆԱՏՕ-ի վեհաժողովում նման անհարգալից և ոչ դիվանագիտական արտահայտություններով»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյան հրապարակային մարտահրավեր է ուղղել Ֆրանսայիայում Թուրքիայի դեսպանին` հրավիրելով հեռուստացույցային ուղիղ եթերով բանավեճի. պատասխանը ցարդ միայն լռություն է: