|
Փոխարժեքներ
13 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
2008-ի հետընտրական իրադարձությունների առնչությամբ ազատազրկված ընդդիմադիր գործիչները մինչեւ մայիսի 31-ը կարող են ազատ արձակվել: Երեկ նման հայտարարություն է արել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` խորհրդարանում Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո: Հ. Աբրահամյանը հնարավոր է համարել, որ առաջիկայում կարող է համաներում հայտարարվել:
«Բայց դա իմ անձնական կարծիքն է,- բոլոր դեպքերում իրեն ապահովագրել է Հ. Աբրահամայնը` ավելացնելով:- Քննարկվում է նախագահականում... Թե ինչ շրջանակ կլինի, ցանկը ովքեր կլինեն` չգիտեմ: Իմ կարծիքով` համաներում էլ կլինի երեւի, որը ԱԺ պետք է գա: Չշտապենք: Մեկ շաբաթից հայտնի կլինի: Կարեւորը` որ դրական լուծում կունենա»: